Prestige Design-ը նշում է իր գործունեության առաջին տարեդարձը և հրավիրում է միասին նշելու այս կարևոր օրը։
Երեկոյին կմասնակցեն Prestige Design-ի գործընկերները, դիզայներները, ճարտարապետները, ոլորտի ներկայացուցիչներն ու հյուրերը։
Միջոցառման հատուկ հյուրն է FIMA / Carlo Frattini բրենդի կրեատիվ տնօրեն և գլխավոր դիզայներ Դավիդե Վերչելին:
Երեկոյի ընթացքում Դավիդե Վերչելին կներկայացնի իր ամենահայտնի աշխատանքները, ինչպես նաև այն մոդելները, որոնք նա ստեղծել է FIMA / Carlo Frattini բրենդի համար, և որոնք շուտով կներկայացվեն Prestige խանութ-սրահներում։
Ֆիզիկական հրավեր ստացող հյուրերին փոխանցվող փոքրիկ սալիկը ոչ միայն հրավիրատոմս է, այլև միջոցառման ընթացքում ստեղծվող ընդհանուր դիզայն-օբյեկտի մաս։
Խնդրում ենք պահպանել Ձեր էլ․ հասցեին ուղարկված QR կոդը։ Այն պարտադիր անհրաժեշտ է լինելու միջոցառման մուտքի ժամանակ և Ձեր նվերը ստանալու համար։
QR կոդով մուտքի գրանցում, հյուրերի դիմավորում, արհեստական բանականությամբ ֆոտոբութ
Լրացրեք տվյալները՝ մասնակցությունը հաստատելու համար։ Գրանցումից հետո Ձեր էլ․ հասցեին կուղարկվի անհատական QR կոդ։
Պահպանեք Ձեր էլ․ հասցեին ուղարկված QR կոդը՝ մուտքի և նվերը ստանալու համար։ Եթե ստացել եք ֆիզիկական սալիկ-հրավիրատոմսը, այն պարտադիր Ձեզ հետ բերեք միջոցառմանը։